Սլովակիայում այսօր նախագահական ընտրություններ են անցկացվում
Սլովակիայում համազգային նախագահական ընտրություններ են սկսվել։ Այս մասին հայտնում է Reuters֊ը։
Երկրի գործող նախագահ Իվան Գաշպարովիչը 2009 թ․ ապրիլի 4֊ին 2֊րդ անգամ նախագահ է վերընտրվել։ Սահմանադրության համաձայն՝ նախագահական ընտրություններում նա այլևս իրավունք չունի առաջադնել իր թեքնածությունը։
Նախագահական ընտրություններին մասնակցում են 15 թեքնածուներ, որոնց թվում են Սլովենիայի նախկին վարչապետ, փաստաբան Յան Չերնոգուրսկին, խորհրդարանի պատգամավորներ, սրտավիրաբույժ Վիլիամ Ֆիշերը։
Նշենք, որ ընտրական տարածքները բաց կլինեն Երևանի ժամանակով մինչև 01․00֊ն։