Այսօր Սիրիայում նախագահական ընտրություններ են
Սիրիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները։ Այս մասին հայտնում է BBC֊ն։
Քվեարկությունն անց է կացվում միայն կառավարական ուժերի վերահսման տակ գտնվող շրջաններում։
2014֊ի մայիսի սկզբին Սիրիայի Սահմանադրական դատարանը գրանցել էր 3 թեկնածուի, այդ թվում՝ գործող նախագահ Բաշար Ասադին։ Նախագահի պաշտոնի համար պայքարում են Հալեպից 43֊ամյա կոմունիստ պատգամավոր Մահեր Աբդել Հաֆիզ Հաջերը և 54֊ամյա գործարար Հասան Աբդել Իլյահի ան-Նուրին։