Մոսկվայի հարավում խոշոր հրդեհ է բռնկվել. ժամանել է 26 մարտական հաշվարկ
Այսօր՝ փետրվարի 12-ին, Մոսկվայի հարավում՝ Նագորնայա փողոցում, Պլաստիկ խաղալիքների և սպասքի պահեստում ուշ գիշեր խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է TACC-ը:
Հրդեհի վար է ժամանել 82 հրշեջ-փրկարար՝ 26 մարտական հաշվարկով:
Հրշեջներին մոտ 1 ժամ է պահանջվել՝ մարելու կրակը, որը տարածվել է 250 քմ տարածքում:
Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: