211652_close_icon
views-count17629 դիտում article-date 18:27 13-07-2016

Խոշոր հրդեհ Արմավիրի մարզում. 350 հակ անասնակերով բարձված ЗИЛ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. ժամանել է 2 մարտական հաշվարկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հուլիսի 13-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխահուն գյուղի կամրջի մոտ խոտով բեռնված բեռնատար ավտոմեքենա է վառվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր է ժամանել թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատը` 1, այնուհետև 2 մարտական հաշվարկով: Հրշեջ-փրկարարները գյուղացիների օգնությամբ մարել են Մրգաշատ գյուղի բնակիչ, Ռոմիկ Բաղդասաարյանին պատկանող ЗИЛ 2130 մակնիշի 24 ՏԼ 609 համարանիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այրվել է ամբողջությամբ բարձված 350 հակ անասնակերը: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը` պարզվում է: Օպերատիվորեն նշված վայր են ժամանել նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբն ու Վաղարշապատի էլեկտրացանցի աշխատակիցները` գլխավոր ինժեների գլխավորությամբ: Լուսանկարները և տեսանյութը` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր