Անտոնիո Կոնտե. Ես հիասթափեցրել եմ կնոջս
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն պատմել է, որ իր կինը չի հասկանում, թե ինչու է ինքը դիտում այլ թիմերի հանդիպումները:
«Ես հիասթափեցրել եմ կնոջս` ներկա լինելով «Յուվենտուս»-«Ինտեր» հանդիպմանը: Կինս ցանկանում էր, որ ես մնայի տանը և աղջկաս հետ օրն անցկացնեի:
Ես փորձում եմ նրան բացատրել, որ այցելությունը այլ թիմերի խաղերին նույնպես իմ աշխատանքի մի մասն է: Կիրակի ամբողջ օրը ես ֆուտբոլ եմ դիտել` մանչեսթերյան ակումբների խաղերը, հետո` Իտալիայի առաջնությունը:
Ես շատ եմ կապված ֆուտբոլին, իսկ իմ կինը մինչև մեր ծանոթությունը երբեք դրանով չի հետաքրքվել», ասել է Կոնտեն: