«Յուվենտուս»-ը չգիտի, թե ինչ է վախը. Անտոնիո Կոնտե
«Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Եվրոպայի լիգայի կսիաեզրափակիչ փուլում «Բենֆիկա»-ի հետ կայանալիք պատասխան խաղից առաջ նշել է, որ ինք վստահ է իր սաների ուժերի վրա: Իտալացի մասնագետի կարծիքով թուրինցիները եզրափակիչ դուրս գալու համար լավ շանս ունեն : Հիշեցնենք, որ առաջին խաղում «Բենֆիկա» 2:1 հաշվով հաղթել էր «Յուվենտուս»-ին:
« Մենք չգիտենք, թե ինչ է վախը: Իհարկե, հարգում ենք մրցակցին, բայց ոչ մի դեպքում նրանից չենք վախենում: Ես համոզված եմ, որ մենք արժանիորեն ենք հասել կիսաեզրափակիչ: Մեր երկրպագուները 11 տարի տեսել են, թե ինչպես են այլ ակումբները հանդես գալիս եվրագավաթային եզրափակիչներում: Մենք պարտավոր ենք հաղթել «Բենֆիկա»-ին: Ես թույլ չեմ տա, որ իմ խաղացողներից, որևէ մեկի մոտ վախի զգացողություն առաջանա:
Հաշվի առնելով առաջին խաղի արդյունքը, ես կարծում եմ, որ մենք արժանի էինք պարտության: Բայց ամեն ինչ որոշվում է երկու խաղերի արդյունքում, և մենք գիտենք , թե ինչ է պետք հաղթնակի հասնելու համար»,- Կոնտեի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: