«Բենֆիկա»-ն արժանի չէր եզրափակիչ դուրս գալուն. Անտոնիո Կոնտե
«Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ փուլում «Բենֆիկա»-ի հետ կայացած խաղից հետո ընդգծել է, որ մրցակիցը եզրափակիչ դուրս եկավ անարժանիորեն: Հիշեցնենք, որ երկու խաղերի արդյունքում թուրինյան ակումբը 1:2 հաշվով պարտվեց լիսաբոնյան ակումբին:
« Շատ ափսոս: «Բենֆիկա»-ն մեզ թույլ չէր տալիս խաղալ: Մրցակցին օգնեց նաև մրցավարը, քանի որ նրա կողմից ավելացրած լրացուցիչ ժամանակի մեծ մասը վատնվեց խաղադադարների վրա: Երկու խաղերի արդյունքում «Բենֆիկա»-ն դարպասի ուղղությամբ երկու հարված կատարեց և դուրս եկավ եզրափակիչ: Անխոս, մենք արժանի էինք ավելիին»,-ասել է Կոնտեն: