211652_close_icon
views-count3136 դիտում article-date 14:23 11-02-2017

Թայվանի օդանավակայանների մոտ հայտնված ցանկացած անօդաչու այսուհետ կխփվի

Թայվանական կղզում այսուհետ օդանավակայանների մոտ հայտնված ցանկացած անօդաչու թռչող սարք կխոցվի։ Այդ մասին հայտնել է Թայվանի ազգային պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ֆեն Շիկուանը, հաղորդում է Ria Novosti-ն։ Վերջինս նշել է, որ անօդաչուները կխփվեն առանց իշխանություններից հատուկ թույլտվություն ստանալու։ «Եթե անխուսափելի սպառնալիք հայտնվի, ապա անհրաժեշտություն չի լինի ռազմական ղեկավարությունից թույլտվություն ստանալ. անօդաչուներն անմիջպես կխոցվեն»,-ասել է նա։ Ֆեն Շիկուանի հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ փետրվարի 6-ին Թայբեյ քաղաքի «Սունշան» օդանավակայանում Տոկիոյից թռչող «Չինական ավիաուղիներ»-ի օդանավը ստիպված եղավ անօդաչուի պատճառով վայրէջք կատարել հարևան Տաոյուան քաղաքի օդանավակայանում։

Նմանատիպ նյութեր