92153 դիտում
15:08 01-04-2017
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կարգադրությամբ այսուհետ ՃՈ աշխատակիցները վթարի վայրում հայտնված վիրավորներին ցուցաբերելու են առաջին անհրաժեշտ բուժօգնություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բազմիցս դեպքի վայրերից, այդ թվում, ճանապարհատրանսպորտային պատահարների մասին ֆոտոռեպորտաժներ և տեսանյութեր է հրապարակել, որի ժամանակ վթարի մեջ հայտնված վիրավոր քաղաքացիներին հիվանդանոց են տեղափոխել ճանապարհային ոստիկանները։
Տևական ժամանակ է, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի կարգադրությամբ ոստիկանության բուժվաչության աշխատակիցները վարչության պետի գլխավորությամբ ճանապարհային ոստիկանությունում ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ ՃՈ աշխատակիցներին ուսուցանում են, թե ինչպես պետք է առաջին անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել քաղաքացիներին, երբ նրանք կհայտնվեն ավտովթարների մեջ և կստանան վնասվածքներ։
Այսօր՝ ապրիլի 1-ին, Երևանում ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Ե. Կարապետյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ստուգատես, որի ժամանակ Ե. Կարապետյանը ՀՀ ՃՈ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը մանրամասն ստուգեցին Երևան քաղաքի ՃՈ բոլոր ավտոմեքենաները, տեխզննումից մինչև լուսաձայնային ազդանշաններ, իսկ հետո Ե. Կարապետյանը ստուգեց ծառայողական ավտոմեքենաներում որպես կանոն այսուհետ պահվող ճամփորդական դեղատուփը, որի մեջ կան առաջին անհրաժեշտ դեղամիջոցներ՝ «բինտ», բամբակ, կոտրվածքների համար օգտագործվող այլ պարագաներ։
Մինչ կսկսվեր ստուգայցը, Երևանի ՃՈ պետ, ոստիկանության փոխգնդապետ Արման Հակոբյանը ՀՀ ՃՈ պետին զեկուցեց, որ Երևանի ՃՈ-ն պատրաստ է 100 %-ով անցնել ծառայության։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 399+
399+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
48495 դիտում
19:52 21-11-2024
Ինչո՞ւ են մոտ 10 օր Շենգավիթի ոստիկանները՝ բաժնի պետի ու տեղակալի գլխավորությամբ, «տեռորի» ենթարկում վարչական շրջանը