211652_close_icon

Պակիստանը Ռուսաստանին առաջարկել է համատեղ ռազմածովային վարժանքներ անցկացնել

views-count3120 դիտում article-date 12:25 11-02-2017
Պակիստանը համատեղ ռազմածովային զորավարժանքներ անցկացնելու հրավերք է ուղարկել Ռուսաստանին։ Այդ մասին հայտնել է Պակիստանի փոխծովակալ Սայիդ Արիֆուլլահ Հուսսեինին, հաղորդում է Interfax-ը։ «Ռուսական նավերը մասնակցում են «Աման-2017» զորավարժանքներին։ Մենք Ռուսաստանին ևս հրավիրել ենք մասնակցել երկկողմ վարժանքներին։ Եթե երկու երկրները ցանկանում են զորավարժանքներ անցկացնել, ապա նրանք կարող են դա անել »,-ասել է փոխծովակալը։ Նրա խոսքով՝ իր երկիրը բաց է ծովային ոլորտում փոխգործակցության համար բոլորի հետ՝ նշելով, որ Հնդկաստանի դիրքորոշումն այդ հարցում էական չի կարող լինել Պակիստանի համար։

Նմանատիպ նյութեր