23832 դիտում
15:39 15-01-2021
Ադրբեջանը, Պակիստանը և Թուրքիան մտադիր են համատեղ զորավարժություններ անցկացնել
Հունվարի 15-ին Ադրեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է երկրում Պակիստանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բիլալ Հեյին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հանդիպման ընթացքում կողմերը շեշտել են փաստը, որ երկրների միջև ռազմական կապերը համապատասխանում են երկու երկրների շահերին: Քննարկումների ընթացքում մտքեր են փոխանակվել տարբեր զորքերի, այդ թվում՝ Ադրբեջանի բանակի, Պակիստանի և Թուրքիայի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատների, զինծառայողների փոխայցելությունների, փորձի փոխանակման, ինչպես նաև մի շարք այլ հարցերի ներգրավմամբ համատեղ զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ:
Հեյն իր խոսքում ևս շեշտել է, որ երկու երկրների միջև ռազմական համագործակցության ներուժի առկայությունն ու հավելել, որ պակիստանցի մասնագետները պատրաստ են մասնակցել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ԼՂ տարածքներն ականներից ու չպայթած ականներից մաքրելու գործընթացին:
Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում երկու երկրների համագործակցության վերաբերյալ:
Ընդգծվել է, որ երկրների միջև ռազմական համագործակցությունը հիմնված է բարեկամական և եղբայրական հարաբերությունների վրա և փոխշահավետ է երկու կողմերի համար:
Նմանատիպ նյութեր
2285 դիտում
11:44 10-02-2021
Թուրքիան և Պակիստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում
4683 դիտում
19:35 25-09-2016
Ռուսաստանն ու Պակիստանը սկսել են համատեղ զորավարժություններ
757 դիտում
13:39 23-01-2023
Իրանը և Պակիստանը ՌԾՈւ-ի համատեղ զորավարժություններ են անցկացրել
Այս բաժնից
739 դիտում
18:57 23-01-2025
Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Հայաստանի շինարարների միության անդամների հետ
832 դիտում
18:44 23-01-2025
Սահմանվել են սիրողական ձկնորսության թույլատրելի կենդանատեսակները և չափաքանակները
673 դիտում
18:32 23-01-2025
Դավոսում կայացել է ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը