Թուրքիան և Քաթարը համատեղ ռազմածովային վարժանքներ կանցկացնեն
Թուրքիայի և Քաթարի ռազմածովային ուժերը օգոստոսի 6-ից երկօրյա համատեղ զորավարժություններ կանցկացնեն։ Այդ մասին հայտարարություն է տարածել Քաթարի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է tass.ru-ն։
Վարժանքներն անց են կացվելու Քաթարի ջրային տարածքներում։
Օգոստոսի 1-ին թուրքական ռազմածովային նավատորմին պատկանող «TCG Gökova» ֆրեգատը 214 զինվորականներով ժամանել է Քաթարի Համադ նավահանգիստ։
Հիշեցնենք, որ զորավարժություննեն անցկացվում են Քաթարի եհտ միջազգային դիվանագիտական սկանդալի ֆոնին։