211652_close_icon
views-count3955 դիտում article-date 10:28 10-02-2017

Ամենամեծ գումարները Սամվել Ալեքսանյանն է խոստանում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է թիվ 7 ընտրատարածքում, սկսել է բուռն ընտրապայքարը։ Նա հանդիպում է գազի ու լույսի «մարդկանց», հանձնարարականներ տալիս, առաջարկում է շտաբներ ձևավորել իր ընտրատարածքում։ Նա խոստացել է, որ եթե ընտրություններում առաջին տեղը զբաղեցնի ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ՀՀԿ-ականների մեջ՝ 50 հազար դոլար գումար կտա բոլոր շտաբներին, եթե երկրորդ տեղ՝ 40 հազար դոլար, իսկ երրորդ տեղի դեպքում՝ 30 հազար դոլար։ Ասում են՝ ամենամեծ գումարները առայժմ հենց Ալեքսանյանն է խոստանում։ Նշենք, որ նույն ընտրատարածքում ՀՀԿ-ից առաջադրվելու է նաև Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը։ Վերջինիս ընտրակաշառքի չափն առայժմ 10 հազար դրամ է»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր