9994 դիտում
19:51 09-11-2014
«Սամվել Ալեքսանյանն ու իր կինը անկողին չեն մտնում, եթե բարեգործություն արած չեն լինում». մանկավարժ. Aravot.am
Այսօր «Նիգ Ապարան» հայրենակցական միություն հասարակական կազմակերպության 6-րդ համագումարի ժամանակ կազմակերպության նախագահ վերընտրվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Նրան յուրահատուկ շնորհավորեց Դանիել Վարուժանի անվան դպրոց տնօրեն Օֆելյա Պետրոսյանը:
«Դու մեր լույս, հոգի: Խնդրում եմ լավ ծափահարեք նրան»,- ասաց դպրոցի տնօրենը:
Արդեն համագումարից հետո շարունակեց պատգամավորի գովքը.«Հայրենակցականի համար ամեն ինչ անում է: Հայրենակցականի զորավիգն է, նեցուկն է: Բարեգործն է բոլորի, հայոց բարեգործն է: Նա երբեք չի ցանկանում ցուցադրել իր արածը, եթե նրա բոլոր բարեգործությունները մեկիկ-մեկիկ թվարկենք ու վերածենք ֆիլմի, շաբաթներ կտեւի: Գիտե՞ք՝ ինչ օգնություն է տալիս դպրոցներին, սերուցք աշակերտներին»:
Մանրամասներն` [url=http://www.aravot.am/2014/11/09/514077/ ]այստեղ [/url]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
715 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
694 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար