12673 դիտում
10:27 08-11-2017
Հայաստանից խոշոր եղջերավոր անասունների արտահանումը աճել է մոտ 5 անգամ. ըստ տեղեկությունների՝ արտահանողը Սամվել Ալեքսանյանն է. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Մաքսային ծառայության տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակին Հայաստանից խոշոր եղջերավոր անասունների արտահանումը աճել է մոտ հինգ անգամ:
Եթե 2016թ. հունվար-հունիս ամիսներին արտահանել են 1400 գլուխ անասուն՝ 550 հազար դոլար արժողությամբ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 2 մլն 735 հազար դոլար արժողությամբ 6900 գլուխ խոշոր եղջերավորներ:
Իսկ «Ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանի տվյալներով՝ մինչ այժմ մոտ 12 հազար գլուխ անասուն է արտահանվել, ինչը նորից 5-6 անգամ շատ է անցած տարվա ցուցանիշից:
Նույն մաքսային ծառայության տվյալներով՝ առաջին կիսամյակում արտահանված 6900 գլուխ անասունից 6700-ը Իրաք է տեղափոխվել: Ըստ տեղեկությունների՝ արտահանողը գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
2492 դիտում
12:46 03-06-2021
6 ամսով արգելվեց Հայաստանից անասունների, ոչխարների ու ձիերի անմշակ կաշվի արտահանումը
Այս բաժնից
604 դիտում
09:02 03-05-2024
Նաիրա Հովսեփյանը լքեց ԲԴԽ պաշտոնը, բայց կշարունակի մնալ դատավոր. ԲԴԽ անդամներն են համոզել․ «Ժողովուրդ»
541 դիտում
08:32 03-05-2024
Կարեն Անդրեասկանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ»