Եվրախորհրդի նախագահն աջակցում է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցային կարգավիճակի պահպանմանը
Բրյուսելում հանդիպել են Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, հայտնում է kp.ru-ն։
Քննարկվել են Դոնբասում իրավիճակի կայունացման ուղիները, ինչպես նաև ոչ վիզային ռեժիմի ներառումը ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև։
Տուսկը նշել է, որ ԵԽ-ն ուշադիր հետևում է ուկրաինական կառավարության գործունեությանը. «Եվրոպական խորհուրդը բարձր է գնահատում ուկրաինական կառավարության իրականացրած բարեփոխումների արդյունքները»։
Նա անդրադարձել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին՝ նշելով. «Պատժամիջոցները պատիժ են, իսկ դրանց չեղարկումը՝ պարգևատրում՝ ագրեսիայից հրաժարվելու և միջազգային համընդհանուր նորմերի պահպանման պատրաստակամության համար»։