Կանադան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցային ցուցակը
Կանադայի իշխանությունները Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների ցուցակում ներառել են ևս 15 հոգու։ Նրանց թվում Ղրիմից ընտրված ՌԴ Պետդումայի 6 պատգամավոր կա, հաղորդում է BBC-ն։
Կանադայի կառավարության կայքում տեղադրվծ հայտարարության մեջ ասվում է, որ ցուցակի ընդլայնումն կարևոր քայլ է, քանի որ անհրաժեշտ է մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա այն պարզ պատճառով, որ վերջինս չի կատարում Ուկրաինայի հանդեպ իր ստանձնած պարտավորությունները։
«Այդ պատժամիջոցները պատասխան են սեպտեմբերի 18-ին Ղրիմում բնակվող քաղաքացիների՝ ՌԴ Պետդումայում ընտրվելուն»,-ասված է հաղորդագրության մեջ։