Եվրախորհրդի նախագահը և ԱՄՆ-ի նախագահն ընդհանուր հայացքներ չեն կիսում Ռուսաստանի հարցում
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ ԵԽ-ն ընդհանուր հայացքներ ու կարծիք չի կիսում Ռուսաստանի հանդեպ դիրքորոշում որդեգրելու հարցում։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն։
Հայտարարությունը ԵԽ նախագահն արել է Բրյուսելում ԵՄ ինստիտուտների ղեկավարների հանդիպման ավարտից հետո, երբ զրուցել է ԱՄՆ-ի նախագահի հետ։
«Չեմ կարող ասել, որ մենք 100 տոկոսանոց ընդհանուր դիրքորոշում ունենք Ռուսաստանի հանդեպ։ Սակայն, եթե խոսքը գնում է Ուկրաինայի հակամարտության մասին, կարծես թե, մեկ գծի վրա ենք գտնվում»,-պարզաբանել է նա։
Նշենք, որ ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենց Սթոլթենբերգը հայտարարել էր, որ դաշինքի ու ՌԴ-ի միջև բարձր մակարդակի հարաբերությունների կողմնակից է;