Լուիս Սուարեսին որակազրկեցին 2 խաղով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի Ֆուտբոլային միության մրցավարական կոմիտեն 2 խաղով որակազրկել է «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսին` «Ատլետիկոյի» հետ Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան խաղում (1:1) կարմիր քարտ ստանալու համար:
Սուարեսը լրացուցիչ մեկ խաղով որակազրկվել է «անվայել վարքագծի» համար: Բացի այդ, կոմիտեն կատալոնացիների կիսապաշտպան Սերխի Բուսկետսի դեղին քարտը չեղյալ է համարել:
Նշվում է, որ Բուսկետսը գնդակը դուրս է հանել խաղադաշտից, քանի որ մոտակայքում կար երկրորդ գնդակը, ինչը մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն չէր նկատել:
«Բարսելոնան» պատրաստվում է բողոքարկել Սուարեսի որակազրկումը, որը եթե ուժի մեջ մնա, ապա ուրուգվայցին բաց կթողնի «Ալավեսի» հետ եզրափակիչ հանդիպումը: