211652_close_icon
views-count5967 դիտում article-date 17:37 29-02-2016

Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների ցանկում շրջանցեց Լուիս Սուարեսին և այժմ լավագույն հնգյակում է

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Գերմանիայի Բունդեսլիգայի 23-րդ տուրի «Բորուսիա»-«Հոֆենհայմ» [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/28/78271/]հանդիպման[/url] (3:1) լավագույն խաղացող: Մխիթարյանը Whoscored.com մարզական-վիճակագրական կայքի կողմից ստացել է ամենաբարձր գնահատականը` 8.8: Հիշեցնենք, որ Մխիթարյանն այդ խաղում դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Հերթական փայլուն հանդիպումն անցկացնելուց հետո Մխիթարյանը Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների ցանկում` Whoscored.com-ի վիճակագրության արդյունքում շրջանցեց «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսին և այժմ իր խաղի միջին գնահատականով տեղ է զբաղեցնում լավագույն 5-յակում: Այս մրցաշրջանում Մխիթարյանի միջին գնահատականն է 7,98 և այդ ցուցանիշով նա զիջում է «Բարսելոնայի» հարձակվողներ Նեյմարին ու Լիոնել Մեսիին, ՊՍԺ-ի հարձակվող Զլաթան Իբրահիմովիչին ու Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլին: Նշենք, որ «Հոֆենհայմի» հետ խաղից հետո Մխիթարյանը Բունդեսլիգայում դարձել է 9 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր