211652_close_icon
views-count1918 դիտում article-date 13:50 23-02-2016

Լուիս Էնրիկե. Խաղից առաջ Մեսիին, Սուարեսին ու Նեյմարին ասում եմ. «Աբրա-կադաբրա» և կախարդանքը տեղի է ունենում

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Արսենալի» հետ խաղից առաջ իր թիմի հարձակողական գիծը համարել է լավագույնը աշխարհում. «Ի՞նչ եմ ասում խաղերց առաջ Մեսիին, Սուարեսին ու Նեյմարին, որպեսզի տրամադրեմ նրանց: Ասում եմ. «Աբրակադաբրա» ու կախարդանքը ինքնըստինքյան տեղի է ունենում: Իմ թիմերում միշտ էլ լավ հարձակվողներ են եղել, իսկ «Բարսելոնայում» ես ունեմ աշխարհի լավագույն հարձակողական գիծը: Նրանք գործողությունների ազատություն ունեն, սակայն միևնույն ժամանակ գիտեն իրենց պարտականությունները: Մնացածները ձգտում են նրանց հարմար փոխանցումներ կատարեն: Ըստ էության, բոլոր խաղացողներն էլ նույն նպատակներն ունեն: Այդ իսկկ պատճառով ամեն ինչ հասարակ ու պարզ է: Մեսին նախորդ մրցաշրջանը ֆանտաստիկ անցկացրեց: Այս մրցաշրջանում նա մնացել է նույն մակարդակում կամ նույնիսկ ավելի լավն է դարձել: Կան այնպիսի խաղացողներ, որոնք ժամանակի ընթացքում ունակ են իրենց մեջ նոր հատկանիշներ բացահայտել: Լեոն հեշտությամբ կարող էր լինել լավագույն կիսապաշտպանը, միևնույն ժամանակ նրա վիճակագրությունը` որպես կենտրոնական հարձակվող, պարզապես անհավանական է: Նա մեր համար կարևորագույն խաղացող է, թիմի առաջատարը», ասել է Էնրիկեն:

Նմանատիպ նյութեր