Լուիս Սուարեսին հանձնեցին «Ոսկե Խաղակոշիկը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսին հանձնեցին «Ոսկե խաղակոշիկը»: Մրցանակը շնորհվում է եվրոպական մրցաշրջանի արդյունքներով ներքին առաջնությունում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստին:
Հաղթողին որոշելու համար կիրառվում են հատուկ գործակիցներ, որոնք հաշվի են առնում տարբեր առաջնությունների մակարդակը: Սուարեսը Իսպանիայի նախորդ առաջնությունում 40 գոլ էր խփել: Պրիմերայում 1 գոլը հաշվում է 2 միավոր, այդ իսկ պատճառով ուրուգվայցին հավաքել էր 80 միավոր և նվաճել «Ոսկե խաղակոշիկը»:
Պարգևատրման արարողությանը Սուարեսը ժամանել էր իր երեխաների` Դելֆինայի և Բենխամինի հետ: