211652_close_icon
views-count2646 դիտում article-date 15:03 06-03-2015

Մարդկային իմ տեսակը ճանաչողները գիտեն և կհասկանան ինձ. Բազմասեր Առաքելյանը ևս լքում է ԲՀԿ-ն

ԱԺ պատգամավոր Բազմասեր Առաքելյանը եւս լքում է ԲՀԿ-ն: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ստորեւ ներկայացնում է նրա հիմնավորումը. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության կազմում իմ հետագա անդամակցության դադարեցումը չունի ոչ մի քաղաքական դրդապատճառ, պարզապես քաղաքական զարգացումների արդյունքում իմ հետագա քայլերը կշարունակեմ խմբակցությունում, սակայն ոչ կուսակցության կազմում: Մարդկային իմ տեսակը ճանաչողները գիտեն և կհասկանան ինձ: Շարունակելու եմ իմ կողմից որդեգրած ավանդույթը` մշտապես լինելու եմ իմ բազմահազար ընտրողների կողքին, քանի որ նրանց վստահության քվեի կրողն եմ, իսկ որպես անկախ պատգամավոր լինելու եմ Հայաստանի Հանրապետության առաջընթացին և զարգացմանը ուղված ամեն մի քայլի կրող»: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջեւ առաջացած լարվածությունից հետո կուսակցությունից դուրս էին եկել Արագած Ախոյանը, Գրիգորի Մարգարյանը, Հարություն Ղարագյոզյանը, Դավիթ Քոչարյանը, Մուշեղ Պետրոսյանը, Ռուստամ Գասպարյանը, Վարդան Օսկանյանը և երեկ արդեն կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը: Իսկ կուսակցության նախագահ ընտրվեց Նաիրա Զոհրաբյանը, ինչից հետո կուսակցությնը լքեցին նաեւ Գագիկ Ծառուկյանի փեսան` Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալսայանյանը, ԲՀԿ-ի Նոր Հաճընի տարածքային կառույցի նախագահ, Նոր Հաճընի քաղաքապետ Գագիկ Մաթեւոսյանը եւ Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը:

Նմանատիպ նյութեր