2279 դիտում
10:01 25-02-2016
Բազմասեր Առաքելյանը ոչ մեկին չի դիմի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Աժ պատգամավոր Բազմասեր Առաքելյանը հայտնվել Է ֆինանսական լուրջ խնդիրների առաջ։ Ավելին՝ արդեն տևական ժամական Է, ինչ «Ժողովուրդ»–ը նկատում Է, թե ինչպես Է Աժ պատգամավոր Բազմասեր Առաքելյանը իր կուսակից ընկերների հետ Ազգային ժողովի միջանցքում քննարկում, թե ինչպես կարող են այդ իրավիճակից դուրս գալ։ Իսկ, ահա, կուսակից ընկերները փորձում են հանգստացնել պատգամավորին՝ նշելով, թե պետք լինի, նախարարին կդիմեն, թող հանգիստ լինի։
Եվ այսպես, «Ժողովուրդ»–ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Աժ պատգամավոր Բազմասեր Առաքելյանի հետ, որը վստահեցրեց, որ ֆինանսական խնդիր չունի, Եթե «անգամ ունենամ, ոչ մեկի չեմ դիմի»։ «Ձեզանից եմ լսում նման բան։ Այսօր շատ մարդիկ կան, որ ֆինանսական խնդիր ունեն, բայց, Փառք Աստծո, ես նման խնդիր չունեմ»։
Հարցին՝ միգուցե իր կուսակից ընկերներին դիմում Է այլ մարդկանց օգնելու նպատակով, Բազմասեր Առաքելյանը նշեց, որ նման բան կարող Է լինել, որ այլ մարդկանց համար ինքը միջնորդի, բայց որ ինքը հայտնվի նման իրավիճակի մեջ, հուսով Է, որ նման բան չի լինի. «Ամեն առավոտ իր ընկերների համար ֆինանսական սոցիալական հարցերով դիմում եմ տարբեր տեսակի վերնախավին, պատգամավորներին, օլիգարխներին, տեղական ինքնակառավարման մարմիններին, բայց մինչև հիմա ինձ համար ոչ մեկի չեմ դիմել»»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3095 դիտում
10:25 03-12-2016
Ի վերջո, Բազմասեր Առաքելյանը ՀՀԿ-ո՞վ է առաջադրվելու. «Ժողովուրդ»
2239 դիտում
10:58 27-04-2017
Դա իմ գյուղն ա, ես միշտ էլ շատ ձայներ եմ հավաքել. Բազմասեր Առաքելյանը՝ ուղղորդումների մասին. «Ժողովուրդ»
2853 դիտում
15:03 06-03-2015
Մարդկային իմ տեսակը ճանաչողները գիտեն և կհասկանան ինձ. Բազմասեր Առաքելյանը ևս լքում է ԲՀԿ-ն
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1246 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»