211652_close_icon

Ոչ մի բան էլ տեղի չի ունեցել։ Զարմացած եմ, թե որտեղից են այդպիսի տվյալները. Գայանե Գասպարյան. «Ժողովուրդ»

views-count5648 դիտում article-date 10:55 08-02-2017
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությունը Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում ավելի քան 30 մլն դրամ արժողության նյութական միջոցների պակասորդ է հայտնաբերել։ «Ժողովուրդ»–ի հետ զրույցում, սակայն, այս համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանը շտապեց հերքել. «Ոչ մի բան էլ տեղի չի ունեցել։ Ես զարմացած եմ, թե որտեղից են այդպիսի տվյալները»։ Սակայն իրավապահ շրջանակներում այդ վատնումների և յուրացումների մասով շրջանառվում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի եղբոր՝ բուհի ֆինանսատնտեսական գծով պրոռեկտոր Արթուր Ավագյանի անունը։ Բանն այն է, որ հենց նա է ի պաշտոնե իրավասու այդ հարցերով զբաղվելու։ Ու դժվար թե Կարեն Ավագյանը կարողանա նրան փրկել պատասխանատվությունից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր