211652_close_icon
views-count1111 դիտում article-date 13:02 28-10-2024

Չկա նման բան, այդպիսի բան չի եղել. փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ՝ Վահան Քերոբյանի գործունեությունը խոչընդոտելու մասին

Չկա նման բան, որևէ նման բան չի եղել: Այս մասին ԱԺ բակում, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք ինքը խոչընդոտել է Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի գործունեությանը, ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Դիտարկմանը, որ նախկին նախարարն ինքն է այդպիսի հայտարարություն արել հարցազրույցներից մեկի ժամանակ, փոխվարչապետն ասաց. «Ես այդպիսի քննադատություն չեմ լսել»:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ հարաբերություններ ուներ ինքը Քերոբյանի հետ, Խաչատրյանն ասաց. «Նորմալ, աշխատանքային»:

Խաչատրյանը չպատասխանեց նաև  Փաշինյան-Ալիև բանակցություններից՝ հորդորելով այդ հարցը ուղղել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին:

Նմանատիպ նյութեր