2641 դիտում
11:19 05-02-2015
Արցախի ժողովուրդը չգիտի էլ, որ Հայաստանում այդպիսի ուժ, այդպիսի կառույց կա. Թորոս Սեֆիլյան. 168 Ժամ
«168 ժամ» թերթը զրուցել է Սփյուռքում գործող «Հայկական վերածնունդ» երկամյա շարժման անդամ Թորոս Սեֆիլյանի (Ժիրայր Սեֆիսանի ավագ եղբայրը) հետ։ Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված.
- Պարոն Սեֆիլյան, Դուք մոտիկից հետևում եք Հիմնադիր խորհրդարանի գործունեությանը, որոշ տվյալներով՝ նաև խորհուրդներ եք տալիս, կարո՞ղ եք բացատրել թե ինչո՞ւ էր ավտոշարասյունն ուղևորվում Արցախ:
- Նախ հասկանանք՝ մարդիկ ինչո՞ւ էին գնում, ինչպե՞ս էին գնում, նրանք գնում էին երեխաներով, ընտանիքներով, կանանց հետ միասին: Ավտոերթ էր, որը նորություն չէր, որի մասին նախօրոք տեղեկացված էր: Դեպի մարզեր էլ ավտոերթ կատարվեց, ոչ մի ուրիշ դեպք չեղավ, ոչ մեկի քթից արյուն չեկավ, ոչ մի բռնություն չկիրառվեց, չնայած՝ շատ լավ գիտենք, որ իշխանություններին հաճելի չէր: Իսկ այն, ինչ կատարվեց Արցախում, մի կարծեք, թե Արցախի մեր քույր-եղբայրներն էին անողները: Սա Արցախի ժողովրդի հետ կապ չուներ, Արցախի ժողովուրդը չգիտի էլ, որ Հայաստանում այդպիսի ուժ, այդպիսի կառույց կա: Վերջին տասն օրերին Արցախի իշխանություններն ատելություն սերմանեցին իրենց ժողովրդի մեջ. միտումնավոր ստեր տարածեցին, թե՝ գալիս են մեր երկրի հարցերը խոչընդոտելու, մենք սահմանային հարցեր ունենք, և այլն: Բայց քաղաքական գործիչները չէին գալիս սահմանային հարցերին խառնվելու, դրա համար բանակ կա: Ժիրայրը նշել է, որ ես գալիս եմ իմ տուն, իմ ընտանիքի, իմ ընկերների հետ: Արդյունքում՝ այս ամենն ի օգուտ մեզ եղավ, որովհետև այն մարդիկ, որ տեղյակ չէին մեր մասին, իմացան: Այնպես որ, շնորհակալ ենք իշխանություններին, որ 24 ժամվա մեջ Հիմնադիր խորհրդարանը ճանաչելի դարձրին:
- Իսկ նույն Սփյուռքը, որի համար ապրիլի 24-ը և Ցեղասպանության 100-ամյակը լրիվ ուրիշ նշանակություն ունեցող թվեր են, ինչպե՞ս է վերաբերվում դրանք այլ նպատակներով օգտագործելու՝ Ձեր կոչերին: Դուք ճի՞շտ եք համարում:
- Ես ասեմ, որ ոչինչ 100 տոկոսով ճիշտ չեմ համարում: Հիմնադիր խորհրդարանում էլ կարող են տարաձայնություններ լինել, նրա անդամներն էլ 100 տոկոսով կատարյալ չեն, բայց այնտեղ կան նվիրյալներ ու գիտակից մարդիկ, ովքեր կարող են գործել, և ինչո՞ւ թույլ չտալ
այդ մարդկանց գործել: Ոմանք չեն հասկանում և կենտրոնանում են նրա վրա, որ այդ օրը միայն սգի և ողբալու օր է: Մենք ասում ենք, որ այդ օրը՝ ապրիլի 24-ին, մեր պարտականությունները լիուլի կատարելու ենք, ինչպես նախորդ տարիներին, բարձրանալու ենք Ծիծեռնակաբերդ, մեր ծաղկեպսակները տեղադրելու ենք, մեր աղոթքն անելու ենք, բայց եթե նախորդ տարիներին դրանից հետո տուն էինք վերադառնում, ապա այս անգամ տուն չենք գնալու, այլ հավաքվելու ենք մի վայրում ու սկսելու ենք ռեժիմը չհանդուրժելու մեր պրոցեսը:
- Եվ ի՞նչ եք անելու:
- Չկարծեք, թե հեղաշրջման փորձ ենք անելու, երկիրը տակնուվրա ենք անելու կամ քարեր ենք նետելու, և այլն: Պլակատներով, ցույցով կեցվածք պիտի ցուցաբերենք մի շարք խնդիրների շուրջ:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
22131 դիտում
19:15 01-02-2020
Նորատ Տեր-Գրիգորյանց. Փաշինյանն ընդհանրապես չգիտի՝ ինչ է զենքը, զենքի բնութագիրը, նա չգիտի՝ ինչպես ենք կռվել. Tert.am
2296 դիտում
09:38 30-03-2017
Կա կարգավորման փաստաթուղթ, բայց որևէ մեկը չգիտի՝ ով և երբ է դրա վրա աշխատել. «168 ժամ».
6480 դիտում
09:58 20-05-2021
Մենք այդպիսի հազարավոր ուժերի դիմագրավելու կարողություն դեռևս ունենք. Մովսես Հակոբյան․ «168 ժամ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը