Իրանը Թրամփին կպատասխանի Իսլամական հեղափոխության 38-ամյակին
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանը պատասխան արձագանք կտա ԱՄՆ-ի սպառնալիքներին Իսլամական հեղափոխության 38-ամյակը նշելու ժամանակ, հաղորդել է PressTV-ին։
«Ոչ մի հակառակորդ չի կարող կաթվածահար անել իրանական ժողովրդին»,-ընդգծել է այաթոլահը։ Վերջինիս խոսքով՝ իր երկիրը Դոնալդ Թրամփի որոշմանը կպատասխանի փետրվարի 10-ին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ու Իրանի հարաբերությունները կրկին սրվեցին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում կայացրեց 20 օրով Իրանի, Իրաքի, Սուդանի, Սոմալիի, Սիրիայի, Եմենի և երկրների քաղաքացիների մուտքն արգելելու մասին։ Ի պատասխան՝ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարեց, որ Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի քաղաքացներին մուտքի վիզա տրամադրել։