211652_close_icon
views-count4423 դիտում article-date 09:58 18-07-2018

Չաք Շումերը քննադատում է Թրամփին․ ԱՄՆ Կոնգրեսում լսումներ կլինեն․ հարցերին կպատասխանի Մայք Պոմպեոն․ Reuters

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կմասնակցի Կոնգրեսի լսումներին Ռուսաստանի շուրջ քննարկումների հարցով։ Այս մասին հայտնել է Սենատի միջազգային հարաբերությունների հարցերով կոմիտեի նախագահ Բոբ Կորկերը։ Նա չի նշել լսումների անցկացման ժամկետները, միայն հայտնել է, որ դրանք տեղի կունենան հաջորդ շաբաթ, տեղեկացնում է [url=https://www.reuters.com/article/us-usa-russia-summit-hearing/mike-pompeo-to-testify-on-russia-next-week-senate-panel-chair-idUSKBN1K725I]Reuters[/url] գործակալությունը։ Նշենք, որ ԱՄՆ Սենատում դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերը կոչ է արել պետքարտուղար Մայք Պոմպեոյի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների մասնակցությամբ անհապաղ լսումներ կազմակերպել՝ հուլիսի 16-ին Հելսինկիում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար: Նա նշել է, որ Թրամփը «ծայրահեղ թուլություն» է դրսևորել՝ չդատապարտելով 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը: Նրա խոսքով՝ հանդիպումից հետո Թրամփի հրապարակային մեկնաբանությունները մեծացնում են փակ դռների հետևում կատարվածի մասին ավելին իմանալու անհրաժեշտությունը: Շումերը դա ազգային անվտանգության հարց է անվանել:

Նմանատիպ նյութեր