211652_close_icon
views-count9331 դիտում article-date 10:05 07-02-2017

10 հազարից մինչև 40-50 հազար դրամ ընտրակաշառք. «168 ժամ»

«168 ժամ» թերթի առաջնորդողը գրում է. «Այս օրերին քաղաքացիների խոսակցությունների հիմնական թեմաներից մեկն առաջիկա խորհրդարանական ընտրություններին բաժանվելիք ընտրակաշառքի չափն է, որի մասին արդեն լեգենդներ են պտտվում։ Խոսում են մեկ ձայնի համար 10 հազարից մինչև 40-50 հազար դրամ ընտրակաշառքի հնարավորության մասին։ Թե որքան կկազմի ընտրակաշառքի միջինացված ցուցանիշը, բնականաբար, որևէ մեկը չգիտի։ Դա, մեծ հաշվով, անգամ կարևոր էլ չէ։ Կարևորն այն է, որ տարիներ շարունակ Հայաստանում ընտրություններում որոշիչ հիմնական գործոնն այս անգամ աշխատելու է կատարելապես, որովհետև ընտրություններն անցկացվելու են «շատ փողի» սկզբունքով։ Պատահական չէ, որ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվողների թվում լինելու են բազմաթիվ այնպիսի թեկնածուներ, որոնք նախիկինում անգամ պատգամավոր դառնալու մասին չէին երազի։ Հիմա իշխանությունը սեփական և հարակից ցուցակներում ընդգրկվելու դիմաց լայն հնարավորություններ է բացել, եթե առաջադրվողները պատրաստ են փող ծախսել։ Իսկ Հայաստանում ստվերային փողի պակաս կարծես չկա, և բոլոր նրանք, ովքեր տարիներ շարունակ իշխանության թողտվությամբ փող են աշխատել, այս ընտրություններում վերադարձնելու են իրենց պարտքը։ Հնարավոր է՝ անգամ դառնան պատգամավոր։ Իսկ ընտրությունները վերածվելու են փողային պատերազմների»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր