211652_close_icon
views-count370 դիտում article-date 19:00 22-07-2026

Դատարան է հանձնվել ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»–ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու և ընտրակաշառք ստանալու վերաբերյալ վարույթը

Դատախազը 2026 թվականի հուլիսի 22-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, Հակակոռուպցիոն դատարան է հանձնել «Միասնության թևեր» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու և ընտրակաշառք ստանալու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

«Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Սյունիքի մարզի Կապան համայնքի Արծվանիկ բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ա.Հ.-ն 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված Ազգային ժողովի հերթական ընտրությանը մասնակցելու և «Միասնության թևեր» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, Ալ.Հ.-ին խոստացել է ընդգրկել ՓԲ ընկերության կողմից Արծվանիկ բնակավայրի բնակիչների որոշակի խմբին ամսական տրամադրվող 40 հազար դրամ օգնության ցուցակում: 

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Արծվանիկ բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ա.Հ.-ի և Ալ.Հ.-ի նկատմամբ՝ ընտրակաշառք տալու և ընտրակաշառք ստանալու համար։

2026 թվականի հուլիսի 22-ին քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել են Հակակոռուպցիոն դատարան»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր