1963 դիտում
09:42 31-01-2014
Կան մարդիկ, ում ձմռան բոլոր կոմունալ վարձերի գումարը միասին 2,5 հազարից 5 հազար դրամ է կազմում. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր կողքին ապրում են մեծ թվով մարդիկ, ովքեր ձմռանը բոլոր կոմունալ վարձերի համար միասին վերցրած վճարում են 2,5-ից 5 հազար դրամ։ Այս մասին հայտնի է դարձել երեկ մեր թղթակցի՝ փոստային բաժանմունքներում շրջայցի արդյունքում։
Վճարահաշվարկային կազմակերպությունների աշխատակիցները փոխանցել են, որ այս պատկերն է իրենց հաճախորդների 10-20 տոկոսի մոտ։ Մյուս կողմից նշել են նաև, որ կան նաև մարդիկ, որ միայն մեկ ամսվա էլեկտրաէներգիայի համար վճարում են 300 հազար դրամ։ Այսինքն, այս դեպքում բոլոր կոմունալները միասին վերցրած հասնում են միլիոնի։
Վերջերս իշխող կուսակցության ներկայացուցիչներից մեկը ՀՀ բնակչությանը խորհուրդ էր տվել խնայողություն անել թանկացած գազի դիմաց վճարելու համար։ Կոչը, բնականաբար, ուղղված չէր միլիոններ վճարողներին»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2129 դիտում
10:04 11-02-2016
ՀՀ քննչական կոմիտեն կոմունալ վարձերի համար պետբյուջեից ծախսել է 160 մլն դրամ. «Ժողովուրդ»
57674 դիտում
09:39 19-10-2017
Երևանում թալանել են Սփյուռքի փոխնախարարին, գումարը կազմում է 220 հազար դրամ
Այս բաժնից
697 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը
682 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին