ԱՄՆ-ում Ռուսաստանի դեմ տեղեկատվական պատերազմի նոր կենտրոն կստեղծեն. ԶԼՄ-ներ
ԱՄՆ-ում մտադիր են ստեղծել ՌԴ-ի դեմ տեղեկատվական պատերազմի նոր կենտրոն, գրում է Daily Beast-ը։
Պորտալի տվյալներով՝ կենտրոնն իր գործունեությունը կիրականացնի Պետդեպի նվազ հայտնի բաժնի կողմից և կկրի «Գլոբալ փոխազդեցության կենտրոն» (Global Engagement Center, GEC) անվանումը։
Նշվում է, որ կենտրոնի ստեղծման նախագիծը քննարկման էր դրվել դեռևս Բարաք Օբամայի ղեկավարման ժամանակ՝ ԻՊ-ի դեմ պայքարելու համար, սակայն այժմ գործունեության թիրախը փոխվել է և կուղղվի ԱՄՆ-ի քաղաքական հակառակորդների, մասնավորապես, ՌԴ-ի դեմ։