ԱՄՆ-ն հավելյալ Patriot ԶՀՀ-ներ է տեղադրել Հարավային Կորեայում. ԶԼՄ-ներ
Միացյալ Նահանգները ևս 3 Patriot զենիթահրթիռային համալիրներ է տեղադրել Հարավային Կորեայում՝ ի պատասխան վերջերս Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակման, հայտնում է Ria Novosti-ն:
Ինչպես տեղեկացնում է Renhal գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայում ԱՄՆ ԶՈՒ-ի հրամանատարական աղբյուրին, ԶՀՀ-ները տեղադրվել են մայրաքաղաք Սեուլից 67 կմ հեռավորության վրա տեղակայված ամերիկյան Osan ռազմաբազայում:
Մինչ օրս նշված ռազմաբազայում է տեղակայվել PAC-2 և PAC-3 96 զենիթահրթիռային համալիր:
Կորեական թերակղզում իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ հունվարի 6-ին Հյուսիսային Կորեան թվով 4-րդ միջուկային փորձարկումն անցկացրեց, իկս փետրվարի 7-ին՝ հրթիռ՝ արբանյակով, որը, ըստ մասնագետների, կարող էր բալիստիկ լինել: