3066 դիտում
20:42 06-02-2017
Տարածքային անձնագրային ծառայություններն ու անձնագրային և վիզաների վարչությունը ընտրություններին ընդառաջ կաշխատեն նաև շաբաթ և կիրակի օրերին
Անձնագրային և վիզաների վարչությունը, ինչպես և տարածքային անձնագրային ծառայությունները ընտրություններին ընդառաջ աշխատելու են նաև շաբաթ և կիրակի օրերին՝ փետրվարի 11-ին և 12-ին, ժամը 9-ից 18-ը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված՝ ՀՀ Ազգային ժողովի 2017 թ. ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու են մինչև 2017 թ. փետրվարի 16-ը, ուստի նշված ժամանակահատվածում վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք տրամադրելու գործընթացը պատշաճ ապահովելու համար՝ Անձնագրային և վիզաների վարչությունը, ինչպես և տարածքային անձնագրային ծառայությունները աշխատելու են նաև շաբաթ և կիրակի օրերին՝ փետրվարի 11-ին և 12-ին, ժամը 9-ից 18-ը:
Նշված օրերին այլ ծառայություններ չեն մատուցվելու:
[b][u]
ՀՀ ոստիկանություն[/u][/b]
Նմանատիպ նյութեր
4977 դիտում
14:42 04-06-2020
Անձնագրային և վիզաների վարչությունն ու անձնագրային ծառայությունները կաշխատեն ժամը 9-11-ը. Էդգար Ջանոյան
4689 դիտում
16:38 07-11-2018
Անձնագրային ծառայությունները կաշխատեն նաև առաջիկա շաբաթ և կիրակի օրերին