211652_close_icon
views-count1736 դիտում article-date 22:57 29-07-2022

Առաջիկա շաբաթ օրերին անձնագրային և վիզաների վարչությունն ու տարածքային անձնագրային ստորաբաժանումները կաշխատեն սովորական աշխատանքային ռեժիմով

Առաջիկա մի քանի շաբաթ օրերին, մասնավորապես՝ հուլիսի 30-ին, օգոստոսի 6-ին, 13-ին, 20-ին ու 27-ին անձնագրային և վիզաների վարչությունն ու տարածքային անձնագրային ստորաբաժանումները կաշխատեն սովորական աշխատանքային ռեժիմով՝ ժամը 9-ից 18-ը։

Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:

«Հաշվի առնելով անձնագրային և վիզաների վարչությունում ու տարածքային անձնագրային ստորաբաժանումներում ներկայումս գոյացող հերթերը՝ ոստիկանության պետի հրամանով առաջիկա մի քանի շաբաթ օրերին, մասնավորապես՝ հուլիսի 30-ին, օգոստոսի 6-ին, 13-ին, 20-ին ու 27-ին անձնագրային և վիզաների վարչությունն ու տարածքային անձնագրային ստորաբաժանումները կաշխատեն սովորական աշխատանքային ռեժիմով՝ ժամը 9-ից 18-ը։ Բացի այդ, նշված ծառայություններում քաղաքացիների սպասարկումն իրականացվում է առանց ընդմիջման՝ հերթափոխով՝ աշխատանքները պատշաճ կազմակերպելու և դիմումատուներին որակյալ ծառայություններ մատուցելու համար»,- նշված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր