211652_close_icon
views-count4911 դիտում article-date 14:42 04-06-2020

Անձնագրային և վիզաների վարչությունն ու անձնագրային ծառայությունները կաշխատեն ժամը 9-11-ը. Էդգար Ջանոյան

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն ու տարածքային անձնագրային ծառայությունները հունիսի 5-ից 15-ը կաշխատեն ժամը 9-ից 11-ը՝ բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: «Անձնագրային ծառայությունների կողմից կիրականացվեն միայն տպագրված և դեռևս քաղաքացիներին չհանձնված անձնագրերի, նույնականացման քարտերի և հանրային ծառայության համարանիշերի տրամադրման աշխատանքներ։ Հորդորում ենք, անձնագրային ծառայություններ դիմել միայն նշված հարցերով․ այլ գործառություներ չեն իրականացվելու»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր