Հենրիխ Մխիթարյան. Մեր մոտ ստացվեց խաղը
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Լեսթերի» նկատմամբ տարած [url=https://shamshyan.com/hy/article/2017/02/05/1058000/]հաղթանակից[/url] (3:0) հետո մեկնաբանել է խաղը:
«Մենք լավ էինք նախապատրաստվել այս խաղին: Մենք փոխել էինք մեր մարտավարությունը:
Երկու հարձակվողով խաղը մեր համար նորություն չէր: Թիմը հեշտությամբ հարմարվեց այս խաղաոճին: Մենք ձգտում էինք հնարավորինս շատ պահեր ստեղծել և դա մեր մոտ ստացվեց», ասել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստն այս խաղում դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ:


