211652_close_icon

«Ռեալ»-ի հետ խաղը կյանքիս անհաջող պահերից մեկն էր. Հենրիխ Մխիթարյան

views-count2124 դիտում article-date 01:17 16-05-2014
Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխթարյանը համարում է, որ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլում «Ռեալ»-ի հետ կայացած պատասխան հանդիպումը իր կյանքի անհաջող պահերից մեկն էր: « Դա իմ կյանքի անհաջող պահերից մեկն էր: Մարդիկ, ովքեր դիտում էին այդ հանդիպումը, պետք է մտածեին, որ ես չեի ցանկանում գրավել «Ռեալ»-ի դարպասը: Այդուհադերձ ես ամենաշատն էի ցանկանում գոլ խփել, քանի որ այն խաղը կտեղափոխեր լրացուցիչ ժամանակ: Բայց այդպիսին է կյանքը, պետք է նման ցավալի պահերից հետո շարունակել առաջ նայել»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերում է Die Welt-ը:

Նմանատիպ նյութեր