Սերբերի հետ խաղը շատ կարևոր է Հայաստանի հավաքականի համար. Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարևորել է Եվրո 2016-ի ընտրական փուլի շրջանակում Սերբիայի հետ կայանալիք խաղը:
«Շատ ափսոս, որ չեմ կարողանալու խաղադաշտ դուրս գալ: Սերբերի դեմ խաղը շատ կարևոր է Հայաստանի հավաքականի համար: Բոլորին կոչ եմ անում մարզադաշտից աջակցել թիմին: Համոզված եմ, որ իմ խաղընկերները ամեն ինչ կանեն դրական արդյունքի հասնելու համար: Հաջողություն եմ մաղթում մեր թիմին», -Մխիթարյանի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հարկ է նշել, որ Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց է թողնելու հոկտեմբերի 11-ին Երևանում կայանալիք խաղը: