211652_close_icon
views-count6425 դիտում article-date 23:05 05-02-2017

Աֆղանստանում շարունակվում են ձնաբքերն ու սառնամանիքները, ինչի հետևանքով կան մեծ թվով զոհեր

Ինչպես հաղորդում են ռուսական լրատվական գործակալությունները, Աֆղանստանում շարունակվում են ձյան առատ տեղումներն ու սառնամանիքները։ Ձնաբքերի հետևանքով զոհերի թիվը հասնում է մոտ 70-ի։ Կան ավերված տասնյակ տներ ու շինություններ։ Մեծ թիվ են կազմում նաև հոսպիտալացվածները։ Հաղորդվում է նաև, որ զոհերի թիվը կարող է աճել։ Հիշեցնենք, որ Պակիստանում նույնպես նմանատիպ իրավիճակ է, ինչի արդյունքում մահացել է ավելի քան 14 մարդ։

Նմանատիպ նյութեր