Հնդկաստանում ուժեղ սառնամանիքները 92 կյանք են խլել
Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ուտար-Պրադեշ շրջանում ուժեղ սառնամանիքներ են եղել վերջին մի քանի օրվա ընթացքում, իսկ այս գիշեր ավելի են սաստկացել, ինչի հետևանքով 92 մարդ է մահացել: Այդ շրջանը համարվում է ամենախիտ բնակեցվածներից և տնտեսապես շատ թույլ է զարգացած:
Սովորաբար ձմռան ընթացքում նվազագույն ջերմաստիճանը 3-5°С է լինում, բայց անցյալ գիշեր այն հասել 1.8 °С -ի:
Տեղական իշխանություններն արդեն հատկացրել են 170.000 դոլար անտուններին ժամանակավոր կացարան հատկացնելու և ջեռուցման խնդիրները լուծելու համար: