211652_close_icon
views-count9600 դիտում article-date 14:05 05-02-2017

Արմավիրի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Վայոց Ձորի, Գեղարքունիքի մարզերում և Կոտայքի մարզի Գառնիի տարածաշրջանում առկա է մերկասառույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ի ժամը 13.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: [color=#CC0000]Փակ են Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզի Կանչ, Հակո, Ձորագլուխ, Շենկանի ավտոճանապարհները և Լոռու մարզի Ուրասար-Կաթնաղբյուր միջհամայնքային ճանապարհը: Դժվարանցանելի են Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքի հատվածը և Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը:[/color] Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում և Կոտայքի մարզի Գառնիի տարածաշրջանում առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից: *** [b]Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝[/b] Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:

Նմանատիպ նյութեր