3034 դիտում
17:30 31-12-2015
Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի, Սյունիքի, Արարատի և Վայոց Ձորի մարզերում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում դիտվում են տեղումներ ձյան տեսքով
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
[color=#CC0000]Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
[/color]
Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի, Սյունիքի, Արարատի և Վայոց Ձորի մարզերում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում դիտվում են տեղումներ ձյան տեսքով:
Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին, Տավուշի մարզի Ոսկեպարի ոլորաններում, Վեդի-Լուսաշող, Վանաձոր-Վահագնաձոր ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
[color=#CC0000]ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:[/color]
ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ում գտնվող ժայռաբեկորի պայթեցման աշխատանքների հետ կապված ճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածը երկկողմանի փակ է:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արենիից Խաչիկ համայնք երթևեկելու համար օգտագործվում է Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող գրունտային ճանապարհը, որը բարեկարգվել է և հանձնվել շահագործման:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
Նմանատիպ նյութեր
3611 դիտում
17:28 30-12-2015
Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Լոռու մարզերում դիտվում են տեղումներ
Այս բաժնից
790 դիտում
15:56 03-01-2025
Սիրիայում ամեն ինչ դեռ նոր է սկսվում․ Ռուբեն Սաֆրաստյան