211652_close_icon
views-count2176 դիտում article-date 21:04 23-12-2020

Կոտայքի և Շիրակի, Սյունիքի մարզերում, Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջանում, Արմավիրի մարզի Արմավիրի և Բաղրամյանի տարածաշրջաններում և Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում տեղում է ձյուն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Սարավան-Զանգեր ճանապարհահատվածը, Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհը դժվարանցանելի է։ Վայոց ձորի մարզի Վարդենյաց լեռնանցքը բոլոր տեսակի բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի։ Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մարզի, Սյունիքի մարզի և Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Կոտայքի և Շիրակի, Սյունիքի մարզերում, Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջանում, Արմավիրի մարզի Արմավիրի և Բաղրամյանի տարածաշրջաններում և Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Կոտայքի մարզի Չարենցավան, Եղվարդ և Աբովյան, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում մառախուղ է։ [b] Լարսի մասին[/b] Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: [color=#EF2929]Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։[/color]

Նմանատիպ նյութեր