Հեռախոսի գողը հայտնաբերվեց
2016թ. դեկտեմբերի 30-ին Հադրութ քաղաքի Անկախության փողոցի թիվ 41 շենքի N բնակարանի բնակչուհի, 1993թ. ծնված Ռ. Ս-ն (Թաղասեռ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի) դիմել էր իրեն պատկանող բջջային հեռախոսն անհայտ հանգամանքներում կորցնելու մասին:
Հեռախոսը հայտնաբերելու կապակցությամբ վերսկսված ստուգումների արդյունքում պարզվել է, որ բջջային հեռախոսը Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղի միջնակարգ դպրոցից գողացել է նույն գյուղի ժամանակավոր բնակչուհի, 1992թ. ծնված Ն. Ա-ն: