Թուրքիան հաստատել է. Էրդողանը մարտին կմեկնի Մոսկվա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։ Այդ մասին Interfax գործակալությանը հայտնել է ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Հուսեին Դիրիոզը։
«Նախագահի այցը Մոսկվա սպասվում է մարտի առաջին կեսին։ Այցի շրջանակներում կկայանա վերջին կես տարում նրա 4-րդ հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,-մանրամասնել է թուրք դեսպանը։
Հուսեինի խոսքով՝ քննարկվելու են ռուս-թուրքական հարաբերություններում ակնկալվող հետագա քայլերը։