211652_close_icon

Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը

views-count1375 դիտում article-date 20:38 03-05-2024
Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ 9,5 մլրդ դոլարի առևտուրը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Անադոլու»-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հաստատելով լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունը։

Իսրայելի հետ առևտուրը դադարեցնելու որոշումը Էրդողանը բացատրել է Գազայի հատվածում ռազմական գործողության ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գործողություններով։

Էրդողանի խոսքով ՝ Գազայի հատվածում գործողության ընթացքում «Իսրայելը դաժանորեն սպանել է 40 հազարից մինչև 45 հազար պաղեստինցիների»։

Նմանատիպ նյութեր