11882 դիտում
10:38 03-02-2017
Բենզինիստները «պերեդոզիրովկի տակ» են մնացել. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Նախօրեին Արմավիրի մարզի Շահումյանի թռչնաֆաբրիկա գյուղի երեքհարկանի շենքերից մեկի առաջին հարկում հայտնաբերվել է 30-ին մոտ տղամարդու դի, իսկ նրա կողքին՝ ծանր վիճակում գտնվող 45-ամյա մեկ այլ տղամարդու։
Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ. «Մահացածը՝ Ժիրայր Սարիբեկյանը, ով ասում են, դատված էլ է եղել, և այժմ անգիտակից վիճակում հիվանդանոցում գտնվող նրա ընկերը գյուղում հայտնի թմրամոլներ են։ Ավելի ճիշտ՝ «բենզինիստներ»։ Չունեն ո՛չ ընտանիք, ո՛չ բարեկամներ։ Անգամ ասում, որ նրանք ոչ թե ընկերներ են, այլ ինչ-որ հեռու ազգականներ, բայց որքանով է այդպես, վստահ ասել չեմ կարող։ Իսկ երեկ մեկը մահվան դուռը, մյուսը՝ հիվանդանոց է հասել տնային պայմաններում բենզինով թմրանյութ պատրաստելու արդյունքում։ Այսպես ասած՝ «պերեդազիրովկայի տակ են մնացել»։
Դեպքի մասին մանրամասներ փորձեցինք պարզել նաև Շահումյանի թռչնաֆաբրիկա գյուղի գյուղապետ Արթուր Յայլոյանից, սակայն այդպես էլ նրա հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3072 դիտում
00:00 31-03-2014
Ռայոններում է՛լ չուլկի ու կոշիկ, էլ շոր չի մնացել, բոլորը Սերգոյի խորհրդով վառել ու տկլոր են մնացել.hraparak.am
5513 դիտում
13:20 22-11-2020
Գրեթե 13 հազար մարդ մնացել է առանց տուն. ինչ կար Հադրութում, 99 տոկոսով մնացել է այնտեղ. քաղաքապետ
Այս բաժնից
1195 դիտում
08:51 20-11-2024
Հարսանեկան նվերներ, վարկ, ժառանգություն. ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը. «Ժողովուրդ»
2524 դիտում
08:00 20-11-2024
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է. ինչ է սպասվում Գյումրիում. «Ժողովուրդ»