211652_close_icon
views-count3153 դիտում article-date 00:00 31-03-2014

Ռայոններում է՛լ չուլկի ու կոշիկ, էլ շոր չի մնացել, բոլորը Սերգոյի խորհրդով վառել ու տկլոր են մնացել.hraparak.am

Վա՜յ Սերգո, Սերգո: Էրեգ գյուղնախարարությունից մի SMS ստացա ու մտքովս հազար ու մի բան անցավ: Վերջը տեսա, որ հասարակական բան են գրել՝ ձգագոտիներդ կապեք, ցրտահարություն է սպասվում,գրում է [url=http://www.hraparak.am/news/view/52229.html]hraparak.am[/url]-ը: Տեսա, որ դեռ մի երկու օր կա մինչև ցրտահարություն, ասացի՝ դուրս գամ ու հասկանամ, թե ինչ է կատարվում Սահմանադրական դատարանում և այլուր, քանի եղանակները տաք են: Բոլոր հանրահավաքներին ներկա լինելուց հետո հանրահավաքային տրամադրությամբ ընկա կարկուտի տակ ու զայրացա՝ Սերգո, Սերգո, չէի՞ր կարող մի հատ sms էլ անեիր ու ասեիր, որ անսպասելի կարկուտ է գալու: Լավ է, որ Աստված կարկուտն ասենք ձմերուկի չափ չի ստեղծել, թե չէ այդ օրը շատ գլուխներ էին վտանգվելու: Ինչևէ, կարկտահարված մտա տուն ու ինչպես ծիրանի ծաղիկներն էին փռվել, ես էլ կարկտահարված փռվեցի ու քնեցի: Առավոտ որ վեր կացա, առաջինը սոտվուս նայեցի՝ sms չունե՞մ Սերգոյից: Չկար ու չկար: Բա լավ, մեր վիճակն ի՞նչ է լինելու,- սկսեցի անհանգստանալ ու բնազդաբար պատուհանից դուրս նայեցի: Տեսա, որ ձյուն է եկել ու մանրից էլ լավ գալիս է: Այստեղ արդեն միտինգային տրամադրությունս զարթնեց՝ Սերգո բա դա անելու բա՞ն է, որ անում ես, ձյուն էր գալիս, գոնե մի հատ sms ուղարկեիր: Էս կարո՞ղ է ուրիշներին ուղարկել, ինձ չի ուղարկել,- մտածեցի ու ինտերնետ մտա: ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ Շարունակությունն[url=http://www.hraparak.am/news/view/52229.html] այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր